Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հայաստանը, որպես տարածք, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, դեռ պետք է

Հայաստանը, որպես տարածք, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, դեռ պետք է
27.12.2024 | 14:31

Մեզ երկու բան է դեռ փրկում։

1. Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա լինել։ Հայ ժողովրդին և Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ։

2. Հայաստանը, որպես տարածք, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, դեռ պետք է, և վերացումը նոր աշխարհաքաղաքական դասավորություն ու նոր մարտահրավերներ կարող է առաջացնել։

Բայց այս երկու գործոնները հավերժական չեն. եթե հայ ժողովուրդը չի ցանկանում պետություն ունենալ, ապա այլընտրանքային լուծումներ միշտ էլ կարող են գտնել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2863

Մեկնաբանություններ